Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն նշել է այն պայմանը, որի դեպքում կորոնավիրուսի պատվաստանյութը անօգուտ կլինի

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է կորոնավիրուսի դեմ լայնամասշտաբ պատվաստումների անհրաժեշտության մասին: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Բոլոր երկրներում պատվաստումների սկիզբը բխում է ամբողջ աշխարհի շահերից: Սա կօգնի պայքարել վիրուսի դեմ ամենուր։ Եթե վիրուսը հնարավոր չլինի հաղթահարել ամենուր, մարդկությունը չի կարողանա դա անել համաշխարհային մասշտաբով»,- հայտարարել է պաշտոնյան:

Գեբրեյեսուսը բոլոր երկրներին հորդորել է չհետաձգել պատվաստումը, քանի որ հակառակ դեպքում կորոնավիրուսի նոր շտամեր կհայտնվեն:

 

Նույն շարքից