Քիչ առաջ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին՝ ընթացքում վնասվածք հասցնելով նրան: Երևաց արյուն:
Լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանը հայտարարեց, որ սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել հանցագործ խուժանին. «Հատ հատ պատասխան են տալու, սրանք թուրք են, հայ չեն, եթե այսքան մարդ էին, թող գնային թուրքերի դեմ կռվեին, ոչ թե հայի: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու, թող բոլորն իմանան»:
Սաղաթելյանն ասաց, որ հետ չեն կանգնելու պայքարից. «Քանի ես շնչում եմ, կամ մահ կամ ազատություն: Նիկոլը պետք է տուն գնա, որ այս երկիրը փրկենք այս բռնապետությունից: Ես խոստանում եմ իմ ընկերների ու մեր ժողովրդի անունից: Այլ տարբերակ չկա, պետք է գնա: Նա խուժան է, այնքան մարդու արյուն է թափել, որ պատասխան է տալու: Ժամը 18:00-ին՝ Հանրապետության հրապարակ»:
3 2 - 5Shares