Հասարակություն 

Ոստիկանը տատիկից 100 դրամ պահանջեց շալակած տանելու համար

analitik.am

 

Կառավարության մոտ այս պահին դեռ շարունակվում են գտնվել մեծաթիվ ոստիկաններ, ովքեր ապահովել են Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության երրորդ մասնաշենք, հիմա էլ պատրաստվում են ապահովել «ազատ» ելքը՝ նրան «պաշտպանելով ՀՀ քաղաքացիներից»:

Ոստիկանները թույլ չեն տալիս կառավարության շենքի մոտով անցնել նույնիսկ պատահական անցորդների, ովքեր որևէ կապ չունեն ակցիայի հետ: Օրինակ նրանք թույլ չէին տալիս անցնել մի տարեց կնոջ, ով, տեսնելով որ այլ ելք չկա, ասաց, որ իրեն շալակեն տանեն: Ոստիկաններից մեկը համաձայնվեց, սակայն 100 դրամ պահանջեց դրա համար:

Տատիկը լուրջ ընդունեց՝ հայտարարելով, որ չի տա այդ 100 դրամը: Հետո նրան ասացին, որ ոստիկանը կատակ է անում:

 

Նույն շարքից