Քաղաքականություն 

Ով է Արցախի ԱԱԾ նոր տնօրենը

analitik.am

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին այցելել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրել նորանշանակ տնօրեն Աշոտ Հակոբջանյանին և նրա առաջին տեղակալ Արարատ Մելքումյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արայիկ Հարությունյանն ԱԱԾ ղեկավար կազմի հետ հանդիպմանն անդրադարձել է հանրապետության ներքին և արտաքին հիմնական մարտահրավերներին, նախանշել անելիքները՝ համոզմունք հայտնելով, որ ծառայությունն ունի բավարար ներուժ՝ իր առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Նույն շարքից