Նիկոլ Փաշինյանն ինչպես եկել էր կառավարության երրորդ մասնաշենք, այնպես էլ մասնաշենքից հեռացավ՝ մեծ թվով թիկնապահներով շրջապատված ու ոստիկանական հսկայական ուժերի վերահսկողությամբ:
Ոստիկաններն ավտոբուսներով այստեղ էին բերվել դեռ վաղ առավոտյան՝ ապահովելու Փաշինյանի 200-300 մետր քայլելը:
Փաշինյանի «անվտանգությունն» ապահովելու համար ոստիկաններն այսօր տասնյակ քաղաքացիների բերման ենթարկեցին՝ այդ ընթացքում վնասվածք հասցնելով Իշխան Սաղաթելյանին, ում դեմքին անգամ արյուն երևաց:
Հավելենք, որ այստեղ էին բերվել նաև «սնայպերներ», ովքեր տանիքից դիտարկում էին անցուդարձը:
3 2 - 5Shares