Տեսանյութեր Քաղաքականություն 

Ռուսաստանն աջակցում է Հայաստանին արդիականացնել ու վերաձևավորել Զինված ուժերը. Ռուսաստանի դեսպան

analitik.am

 

Ռուսաստանն արդեն դա անում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստ է արդյո՞ք Ռուսաստանն ամբողջ ծավալով օգնել Հայաստանին արդիականացնել, վերաձևավորել Զինված ուժերը:

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, դեսպանը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են մշտապես, այդ թվում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ. «Դուք գիտեք, որ պարբերաբար ինֆորմացի է հայտնվում նոր խմբերի վերադարձի վերաբերյալ:

Իհրակե մենք կցանկանայինք, որ գործընթացն ավելի արագ լիներ՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Աշխատանքները տարվում են, հեշտ չէ, սակայն աշխատանքներ կատարվում են»:

Դեսպանն ինֆորմացիա չունի նոր խմբի վերադարձի մասին:

Նույն շարքից