Հասարակություն 

ՊՆ նախարարը զրուցել է զորքերում տարբեր կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող կին զինծառայողների հետ

 

Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ռազմաուսումնական հաստատությունների 2018-2020թթ. իգական սեռի շրջանավարտների հետ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է զորքերում տարբեր կրտսեր հրամանատարական պաշտոններ զբաղեցնող կին զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայողական առօրյայով, խնդիրներով, լսել նրանց առաջարկները, պատասխանել հարցերին:

Կարևորելով կանանց ծառայությունն ու դերը զինված ուժերում, պաշտպանության նախարարը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից