Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանից ուղղակի պատվեր է եկել, որ այդ մարդկանց խմբին պետք է մեկուսացնել. Նարեկ Մալյան

analitik.am

 

Քաղաքացիներն ԱԱԾ շենքի դիմաց ակցիա են անում՝ հաջակցություն Արա Սաղաթելյանի, ով կալանավորվեց 2 օր առաջ:

Այստեղ է նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Լրագրողների հետ զրույցում Մալյանն ասաց, որ ձերբակալում են բոլոր այն մարդկանց, ովքեր ունեցել են VPN-ը. «Պարզվեց, որ ես էլ եմ ունեցել, ուղղակի դրա ակտիվացումը փողով է եղել, դրա համար ես դրա փոխարեն անվճար եմ քաշել:

Խոսքը պատերազմի օրերի մասին է, երբ փակվեցին ադրբեջանական համացանց մուտք գործելու բոլոր հնարավորությունները, և մենք ստիպված էինք լսել «արծրունհովաննիսյանական» ստերը:

Մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են այս հակամարտության լուսաբանմանը, Արցախյան հարցի հիմնախնդրի լուսաբանմանը, պետք է հնարավորություն ունենային պատերազմին ծանոթանալ նաև թշնամու տեսանկյունից, դրա համար քաշել են VPN:

Ստացվում է, որ իշխանությունը պատերազմի օրերին փակել է որոշ կայքերի հասանելիությունը, մարդիկ, որոնք պետք է միջազգային ասպարեզում պայքարեին ադրբեջանաթուրքական քարոզչության դեմ ու փորձել են այդկերպ տեղեկատվություն ստանալ, հիմա դրա համար ազատազրկված են, կալանավորված, ձերբակալված, կամ իրենց նկատմամբ հետապնդումներ են:

Այն մարդկանց, ում նկատմամբ հետապնդում է իրականացվում, միավորում է մի բան՝ իրենք ողջ կյանքում զբաղվել են հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության ու դրա պատմության ուսումնասիրությամբ ու միջազգային հանրությանն այդ հակամարտությունը ներկայացնելով:

Ես չեմ կարծում, որ այստեղ ֆեյքի թեմա է: Ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանից ուղղակի պատվեր է եկել, որ այդ մարդկանց խմբին պետք է մեկուսացնել: Դա ինձ մտահոգում է նախ այն տեսանկյունից, որ հնարավոր է՝ ուզում են կրկին որևէ նոր վնաս հասցնել մեր հայրենիքին»:

Մալյանն ասաց, որ Արա Սաղաթելյանը կամքի ուժ ունի, հնարավոր չէ նրան ճնշել  կամ վախեցնել:

Նույն շարքից