Տեսանյութեր Քաղաքականություն 

Իլհամ Ալիևից ուղիղ պատվե՞ր կա. Հնարավոր է՝ առաջիկա օրերին նոր փաստաթուղթ կամ պայմանավորվածություն լինի

analitik.am

 

Ինչու է այս քրեական գործը հարուցվում հենց հիմա՝ պատերազմից 3 ամիս անց, ինչ նպատակ է հետապնդում այն:

Այսօր լրագրողնրեի հետ զրույցում Կարեն Բեքարյանը, ով այս պահին գտնվում է ԱԱԾ-ի մոտ, խոսելով քրեական գործի մասին, որով մեղադրանք է առաջադրվել նաև իրան ու կալանավորվել է Արա Սաղաթելյանը, հայտարարեց, որ կա մի քանի հիմնական ուղղություն, որոնցից յուրքանչյուրը կարող են լինել ինչպես առանձին, այնպես էլ՝ միասին:

Բեքարյանը նշեց, որ հերթական անգամ գործ ունենք իրավիճակի հետ, երբ շեղում են հանրության ուշադրությունը. «Մենք ունենք գերիներ, որոնց հարցը շարունակում է մնալ օդում կախված»:

Բացի դրանից, նրա խոսքերով, փորձ է արվում տարաբնույթ խնդիրներով հանրությանն ամբողջը մարսեցնել տալ. «Եթե հիմա Արա Սաղաթելյանն իմանար, որ մենք այստեղ ենք, կասեր, որ չանենք, իր խնդրով չծածկենք պետության կործանումը: Փոքր-փոքր սկանդալներով փորձում են մարսեցնել գործընթացը»:

«Երրորդ՝ ուղղակի պատվեր Ալիևի կողմից՝ ոլորտ առ ոլորտ շարքից հանել բոլոր հակադրվողներին: Չորրորդ՝ մոտակա օրերին սպասվող նոր փաստաթուղթ կամ պայմանավորվածություն: Եվ մարդիկ, ովքեր դրան կհակադրվեն, ճշմարտությունը կներկայացնեն, կվերլուծեն, կպայքարեն, նրանց ուզում են շարքից դուրս բերել»-ասաց նա:

Բեքարյանի խոսքերով, ի սկզբանե խնդիրը, թիրախը հակապետական է ու հակազգային է. «Չզարմանաք, որ ավել ժամ մնան իշխանության, որպեսզի ոլորտ առ ոլորտ այս նույն կերպով շարքից դուրս բերեն: Սա այդ գործընթացի առաջին քայլերն են»:

 

Նույն շարքից