Միջազգային Քաղաքականություն 

Մարոկոն կասեցրել է դեպի Թուրքիա թռիչքները

analitik.am

 

Մարոկոյի իշխանությունները փետրվարի 22-ից ճանապարհորդությունների արգելք են սահմանել և 15 օրով կասեցրել են թռիչքները դեպի Թուրքիա ու Շվեյցարիա: Այս մասին հայտնում է Ռաբաթում Թուրքիայի դեսպանության կայքէջը:

Նշվում է, որ թռիչքների դադարեցման մասին որոշումը կապված է կորոնավիրուսի համավարակի իրավիճակով։

Մարոկոն կորոնավիրուսի տեսակների տարածումը կանխարգելելու համար ավելի վաղ կասեցրել էր թռիչքները դեպի Անգլիա, Հարավային Աֆրիկա, Դանիա, Ավստրալիա, Բրազիլիա, Իռլանդիա և Նոր Զելանդիա:

 

Նույն շարքից