Հասարակություն 

Ոստիկանապետի կարգադրությամբ ծառայողական քննություն է սկսվել

analitik.am

 

Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։

Հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։

Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն։

ՀՀ Ոստիկանություն

 

Նույն շարքից