Միջազգային Քաղաքականություն 

Լիբանանն Իսրայելին մեղադրել է իր լողափերը նավթամթերքներով աղտոտելու մեջ

analitik.am

 

Լիբանանի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հասան Դիաբը Իսրայելին մեղադրել է երկրի ափամերձ շրջանները նավթամթերքներով աղտոտելու մեջ:

Նա խնդրել է Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերին հետաքննություն սկսել և ուսումնասիրել լուրջ աղտոտվածության դեմ պայքարին օգնելու հարցը:

Լիբանանի լողափերը նավթամթերքներով վերջին անգամ աղտոտվել էին լիբանանյան 2-րդ պատերազմի ժամանակ: 2006թ. հուլիսի 14-ին և 15-ին Ջիայում ռմբակոծության էր ենթարկվել էլեկտրակայանը, որի հետևանքով 30 հազար տոննա նավթ էր լցվել ծով:

Արդյունքում, 2014թ. դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը հաստատեց մեծամասնության ոչ պարտադիր որոշումը, որով Իսրայելին կոչ էր արվում Լիբանանին վճարել 856,4 մլն դոլարի չափով փոխհատուցում:

 

Նույն շարքից