Հասարակություն Տեսանյութեր 

Պլանները փոխվել են, ուր է շարժվում Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երթը շարժվում է դեպի Ոստիկանություն ու ԱԱԾ: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանն ասաց, որ դեպի Գլխավոր դատախազություն երթը չեղարկվում է, չնայած ավելի վաղ արված հայտարարությանը. «Մենք շատ հստակ ուղերձ ունենք փոխանցելու: Մենք թույլ չենք տալու, որ Նիկոլ Փաշինյանը, հենվելով ոստիկանության վրա, հաստատի բռնապետություն, մեկ մարդու դիկտատուրա»:

Սաղաթելյանը դիմեց ոստիկաններին՝ հորդորելով ուշքի գալ, չծառայել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամաններին, կանգնել ժողովրդի կողքին, երկիրը փրկել չարիքից:

Նույն շարքից