Կորոնավիրուս Հասարակություն 

Գիտնականները նոր տվյալներ են ներկայացրել Եվրոպայում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին

analitik.am

 

Սերբ գիտնականները հայտարարել են, որ Եվրոպայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է Սերբիայում 2020 թվականի փետրվարի 5-ին՝ 10 օր ավելի շուտ, քան կարծում էին նախկինում: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Բելգրադի համալսարանի մասնագետները նշել են, որ նախկինում ենթադրվում էր, որ Եվրոպայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է Ֆրանսիայում 2020 թվականի հունվարի 24-ին, իսկ մահվան դեպքը՝ փետրվարի 15-ին դարձյալ Ֆրանսիայում:

Սակայն սերբ գիտնականները պարզել են, որ մահվան ելքով առաջին դեպքը, այնումենայնիվ, գրանցվել է փետրվարի 5-ին, երբ մահացել է Բելգրադի 56-ամյա բնակիչը: Հայտնի է, որ վերջինս երկար ժամանակ արտասահման չէր մեկնել, քրոնիկ հիվանդություններ նույնպես չէր ունեցել:

Նույն շարքից