Բարի օր Քաղաքականություն 

Ռուսաստանից արձագանքել են «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը

analitik.am

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներն անգործունակ են: Այս մասին գրում է ռուսական Լենտան՝ մեջբերում անելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցից:

Գործակալությունը գրում է, որ այդկերպ Փաշինյանը պատասխանել է հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով հայտարարել էր, որ «Իսկանդերը» կկիրառեր պատերազմի արդեն 4-րդ օրը: Սարգսյանը նաև հարց էր բարձրացրել, թե ինչու այդ զենքով հարված չի հասցվել ադրբեջանական նավթագազային օբյեկտներին:

«Իր հերթին Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական հրթիռները «պիտանի չեն օգտագործման համար» և պայթում են ողջ ամբողջությամբ: «Թող Սարգսյանը հարց տա, թե ինչու «Իսկանդերի» հրթիռներն ամբողջությամբ չպայթեցին, կամ ինչու պայթեցին օրինակ 10 տոկոսով»,-ասել է Փաշինյանը»,-գրում է ռուսական լրատվամիջոցը:

Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի սկանդալային հայտարարությանը շուտով արձագանք կլինի նաև պաշտոնական շրջանակներից:

Նույն շարքից