Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Անդրանիկ Քոչարյանը խոսեց իր «հայրենասեր» մատների ու Դուբայում հայկական խայտառակության մասին

analitik.am

 

Շատ ցավալի իրողություն է, որը պետք է ունենա հետևանք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Դուբայում հայկական 200 հազար դոլարանոց տաղավարի դատարկ լինելու մասին:

Հիշեցնենք, որ այդ խայտառակության համար պատասխանատու է ԲՏԱ նախարարությունը՝ նախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ: Նախարարությունը հայտարարել էր, որ լոգիստիկ խնդիրների պատճառով հայկական զենքերը չեն հասել Դուբայ:

Դիտարկմանը, որ տեղեկություններ են տարածվում, թե իր մատը կարող է խառը լինել, Քոչարյանն ասել է. «Իմ մատը որտե՞ղ խառը լինի: Ազգային ժողովում էս մատները ոնց կարա ասենք թե մեր Ռազմարդյունաբերական համալիրի կարիքները ցուցահանդեսում խանգարի: Ո՞ր մունդրիկն է ասում: Ղալաթ է անում նա, ով նման բան է ասում: Իմ մատները միայն անվտանգությունն ավելացնող, ապահովող գործընթացներում կարող են լինել ու կան»:

Նույն շարքից