Հասարակություն 

Ռուսաստանի պետական պարտքն աճել է տարեկան 5,4 տրիլիոն ռուբլիով

analitik.am

 

Ռուսաստանի պետական ​​պարտքը 2020 թվականին աճել է 5,42 տրիլիոն ռուբլիով կամ 39,9 տոկոսով և կազմել 18,99 տրիլիոն ռուբլի կամ ՀՆԱ-ի 17,8 տոկոսը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների դաշնային բյուջեի կատարողականի մասին զեկույցին:

Երկրի ներսում ֆինանսների նախարարությունը փոխառություն է վերցրել 5,18 տրիլիոն ռուբլի, ինչը 2,5 անգամ ավելին է, քան 2019 թվականին և 15 տարվա ընթացքում առավելագույն գումարն է: Մարումը կազմել է 0,58 տրիլիոն ռուբլի:

Զեկույցի մեջ հստակեցվել է, որ նախաճգնաժամային 2019 թվականին պետական պարտքն աճել է 7,8 տոկոսով կամ 976 միլիարդ ռուբլիով, իսկ դրա ծավալը հասել է 13,56 տրիլիոն ռուբլու կամ ՀՆԱ-ի 12,3 տոկոսի:

Արտարժույթով արտաքին պարտքն աճել է 1.9 միլիարդ դոլարով կամ 3.5 տոկոսով՝ կազմելով 56.8 միլիարդ դոլար:

 

 

Նույն շարքից