Հասարակություն 

Հիլարի Քլինթոնը գիրք կգրի համաշխարհային դավադրության մասին

analitik.am

 

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գիրք կգրի՝ համագործակցելով կանադացի հայտնի գրող Լուիզ Պենի հետ: Այս մասին հաղորդվում է Simon & Schuster հրատարակչության կայքում:

Գիրքը, որը կոչվում է State of Terror («Ահաբեկչության պետություն»), նախատեսվում է թողարկել հոկտեմբերի 12-ին: Գլխավոր հերոսը պետքարտուղարն է, ով նախագահի աշխատակազմում վերջերս է նշանակվել այդ պաշտոնում:

«Մի շարք ահաբեկչություններ աշխարհակարգը քաոսի են մղում, և քարտուղարին հանձնարարվել է հավաքել մի թիմ, որը բացահայտելու է մահացու դավադրությունը՝ ծրագիրը»,-նշվում է հրատարակչության կայքում։

 

Նույն շարքից