Քաղաքականություն 

Ռուսաստանից պաշտոնյայի կողմից առաջին կոշտ արձագանքը հնչեց «Իսկանդերի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը

analitik.am

 

ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ստի մեջ: Այս մասին հայտնում է Լենտան:

«Մեր «Իսկանդերները» բարձր ճշգրտությամբ զենքեր են, դրանք իրենց դրսևորել են ոչ մեկ անգամ տարբեր զորավարժությոնների ժամանակ: Նիկոլ Փաշինյանի խոսքերը բացարձակ սուտ են»,-ասել է նա:

Ռուս պաշտոնյայի խոսքերով, իր հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ուզում է ասել է, որ ինքը մեղավոր չէ հակամարտության արդյունքների համար: Նրա կարծիքով, եթե մարդը ցանկանում է պնդել, թե ինքն անմեղ է, կարող է մեղադրել բոլորին, և՛ «Իսկանդերին», և՛ հայ ժողովրդին, և՛ զինվորականներին:

Նույն շարքից