Տեսանյութեր Քաղաքականություն 

Ուսանողները գրատախտակին գրել էին «Նիկոլ, դավաճան». Ով ներսից բացեց դուռը

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ավարտեցին ակցիան, որի ընթացքում կարողացան իրազեկման ակցիա իրականացնել ԵՊՀ-ում ու ԵՊՏՀ-ում:

Եթե մայր բուհի մասով քաղաքացիներին միանգամից հաջողվեց ներս մտնել, տնտեսագիտական համալսարանում որոշ բարդություններ առաջացան: Այստեղ դարպասները փակ էին: Ոստիկանները հայտնեցին, որ դրանք փակվել են բուհի ղեկավարության որոշմամբ, ուստի իրենք չեն կարող քաղաքացիներին ներս թողնել:

Ավելի ուշ քաղաքացիներին հաջողվեց այլ մուտքից ներս մտնել ու իրազեկման ակցիա իրականացնել:

Ներսում ակցիայի մասնակիցները լրագրողների ուշադրությունը հրավիրեցին այն բանի վրա, որ ուսանողները գրատախտակին գրել են «Նիկոլ, դավաճան»:

Արդեն դուրս գալուց հետո հայտնվեց, որ քաղաքացիների առջև դուռը ներսից բացել են ուսանողները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից