Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Շատ հնարավոր է, որ ես էլ գնամ հանգստի ու ընկերների հրավերով ես էլ այցելեմ խաղատուն. ՊԵԿ նախագահ

analitik.am

 

Ռաֆիկ Մաշադյանն իր մասին հրապարակմանն անդրադարձել է ու պարզաբանում ներկայացրել է, դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ խոսելով իր տեղակալի՝ խաղատուն այցելելու լուրերի մասին:

Հարցին, թե ինչ պարզվեց տեղի ունեցածի վերաբերյալ ՊԵԿ-ում ուսումնասիրության արդյունքում, որի մասին ավելի վաղ ինքը հայտնել էր, ՊԵԿ նախագահն ասաց, որ պարզել են այն, ինչը Մաշադյանը ներկայացրել է հանրությանը:

Ճշտող հարցին՝ վերջինս եղե՞լ է խաղատանը, Հովհաննիսյան ասել է, որ Մաշադյանը ներկայացրել է:

Արդյո՞ք նման պաշտոնյայի՝ խաղատանը լինելը ռիսկեր պարունակում է, ՊԵԿ նախագահն ասաց, որ խաղատուն գնալն ինքնին հակաիրավական արարք չէ, իսկ ռիսկեր իրենք չեն տեսել. «Շատ հնարավոր է, որ ես էլ գնամ հանգստի ու ընկերների հրավերով ես էլ այցելեմ խաղատուն: Դա հակաիրավական վարքագիծ իր մեջ չի պարունակում»:

 

Նույն շարքից