Տեսանյութեր Քաղաքականություն 

«Իսկանդերի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի. Անդրանիկ Քոչարյան

 

Ես չգիտեմ, թե որ ուղղությամբ է եղել «Իսկանդերի» կրակոցը: Ես չեմ հաստատի կամ հերքի, որովհետև դա չի կարելի: Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ այն աշխատող է, թե՝ ոչ, ապա ես կարծում եմ, որ հանրապետության վարչապետի կողմից հնչեցրած տեսակետն ուսումնասիրման կարիք ունի ու անպայման առանց հայտարարություններ անելու… օրինակ ինձ է էլ է հետաքրքրում՝ սպառազինության առումով մեր գոնե վերջին 15 տարվա ձեռքբերումները ճիշտ են եղել, թե՝ ոչ, աշխատում են, թե՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Անդրանիկ Քոչարյանը:

«Պատկերացնո՞ւմ եք, թե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան: Դա նշանակում է, որ մենք պետք է ամեն ինչ վերանայենք, բայց վերանայել չի նշանակում անընդհատ հետ գնալ: Մենք պետք է առաջ գնալու մասին էլ մտածենք: Այսինքն, ապագա ձեռքբերվելիք սպառազինությունն ու դրա պահանջները պետք է խիստ վերահսկողության տակ լինեն»,-ասել է նա:

Քոչարյանն ասաց, որ իշխանության գալուց հետո «Իսկանդերի» աշխատել-չաշխատելու վերաբերյալ ստուգումներ չեն անցկացրել, քանի որ որևէ մեկի մտքով նման բան չէր կարող անցնել, որ կարող են չաշխատել, առավել ևս՝ «Իսկանդերները»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից