Հասարակություն 

Միայն Ադրբեջանը կարող էր դա ասել. Որտեղից Նիկոլ Փաշինյանին նման ինֆորմացիա «Իսկանդերի» հրթիռի վերաբերյալ. 168.am

analitik.am

 

168.am–ը ՀՀ պաշտպանության նա­խարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին խնդրել է մեկնաբանել «Իսկանդերի» վերաբերյալ ՆԻկոլ Փաշինյանի հայտարարությունը.  հնարավո՞ր է արդյոք նման բան: Մովսես Հակոբյանը մասնավորապես ասել է.

«Տեխնիկապես հնարավոր է, բայց դա միայն կարող է հաշվարկել այն մարդը՝ ում վրա կրակել են: Այդ մարդը, ով որ հայտարարել է, կարծում եմ՝ իր վրա չեն կրակել, որ հաշվարկել են՝ քանի տոկոսն է պայթել:  Անհնարին է հաշվարկել՝ քանի տոկոսն է պայթել, որովհետև դա պայթում է՝ ում վրա կրակում են.  այնտեղ կարող են հաշվարկել՝ ինչքանն է պայթել:  Միայն Ադրբեջանը կարող է ասել՝ քանի տոկոսն է պայթել»:

Թե ինչի՞ն են միտված Փաշինյանի կողմից նման հայտարարությունները, մեր հաջորդ հարցմանն ի պատասխան էլ՝ նա նշել է.

«Իր բնավորությունն է. բոլորը մեղավոր են, բացի իրենից, այսինքն՝ ամեն ինչ սխալ է, մենակ ինքն է ճիշտ»:

 

Նույն շարքից