Միջազգային Քաղաքականություն 

Պետդումայում կանխատեսել են, որ 20 տարի անց ԱՄՆ-ն կփլուզվի

analitik.am

 

ԱՄՆ-ն ինքն իրեն դուրս է մղում միջազգային շուկայից «իր պատժամիջոցային պայքարով»։ Այս մասին հայտարարել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Սվինցովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ դոլարը դադարում է երաշխավոր լինել, իսկ ամերիկյան ժողովրդավարությունը նույնպես կորցնում է իր կարգավիճակը, ինչպես դա եղավ 15-20 տարի առաջ:

Այժմ ԱՄՆ-ը, ըստ պաշտոնյայի, վերածվում է «կիսամարգինալ երկրի», որտեղ նախագահին կարող են արգելափակել սոցիալական ցանցերում, իսկ ոչ ապահով դոլարը կարող է տպվել անսահմանափակ քանակությամբ:

Այս ամենը, ըստ Սվինցովի, կհանգեցնի ԱՄՆ-ի դեգրադացման՝ որպես համաշխարհային քաղաքականության և տնտեսության առաջատարներից մեկը:

«Կարծում եմ, որ հաջորդ 20 տարիներին նրանց սպասվում է բավականին լուրջ տնտեսական աղետ, որը, հնարավոր է, հանգեցնի պետության քայքայմանը»,-բացատրել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ մի շարք ամերիկացի քաղաքական գործիչներ արդեն առաջարկում են բաժանել Կալիֆորնիան և որոշ այլ նահանգներ:

Նա նշել է, որ 1991-ին իրավիճակը, որը տեղի ունեցավ Ռուսաստանում, կարող է կրկնվել ԱՄՆ-ում:

 

Նույն շարքից