Հասարակություն 

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ևս հերքել է Փաշինյանի հայտարարությունները. «Փաստինֆո»

analitik.am

 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հերքել է «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից ենթադրյալ դասալքության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից հայտնել են, որ ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի։

«Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում փորձել էր մեղավորներ գտնել ու հայտարարել, թե «Հայրենիք» զորախումբը դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել «Հայրենիք» զորախմբի՝ մարտական գործողություններին ունեցած մասնակցության վերաբերյալ, եւ թե արդյոք արձանագրվել է մարտական առաջադրումից խուսափելու դեպքեր։

Մասնավորապես, ԶՈՒ ԳՇ-ից հայտնել են, որ 2020թ հոկտեմբերի 28-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Գագիկի Վանեցյանը ներկայացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ, ստացել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի թույլտվությունը և իր անձնակազմով, կամավորական հիմունքներով ընդգրկվել նոր կազմավորվող ստորաբաժանման կազմում (99156 զ/մ, կազմավորվել է 2020թ հոկտեմբերի 29-ին)։

«2020թ հոկտեմբերի 30-ին և 31-ին ստորաբաժանման անձնակազմի հետ (108 մարդ) Նուբարաշեն հրաձգարանում անցկացվել են ներդաշնակման պարապմունքներ։ Ներդաշնակման պարապմունքների ավարտից հետո՝ 2020թ նոյեմբերի 1-ին, համաձայն ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան կարգադրության, ստորաբաժանումը մեկնել է Արցախի Հանրապետություն և անցել պաշտպանության բանակի հրամանատարի ենթակայության տակ։ 2020թ նոյեմբերի 1-ին մինչև 10-ը պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով ստորաբաժանումը նշանակված բնագծում մասնացել է Շուշիի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին»,- հայտնել են ԳՇ-ից՝ ընդգծելով, որ «ստորաբաժանման կողմից ծառայությունից խուսափելու վերաբերյալ ԶՈՒ գլխավոր շտաբը տեղեկատվություն չունի»։ Այսինքն՝ այն մարմինը, որը պատասխանատու է զինված ուժերի համար, ասում է, որ կոնկրետ այդ զորախմբի կողմից դասալքության դեպքեր իրենք չեն արձանագրել»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից