Հասարակություն 

Փաստաբան Մանուշ Եսայանն առաջադրվել է որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու

analitik.am

 

 

Փաստաբան Մանուշ Եսայանն առաջադրվել է որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում.

«Փաստաբան ընկերներիս և անծանոթ կոլեգաներիս տեղեկացնեմ, որ առաջադրվել եմ որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու։

Չնայած նրան, որ համեմատած մյուս թեկնածուներին պալատի նոր անդամ եմ՝ գրեթե 2 տարի, բայց կարծում եմ ընտրվելու դեպքում մարդկային որակներս, ընդհանուր աշխատանքային փորձս, այդ թվում նաև ՌԴ֊ում, այս տարիներին ակտիվ իրավաբանությամբ զբաղվելս թույլ կտան ինձ խորհրդում ներկայացնել իմ և ձեր շահերը, լսելի դարձնել ոլորտի խնդիրները։

Հ.Գ. Կոլեգաներիս Հաջողություն եմ մաղթում առաջիկա ընտրություններում»,-գրել է նա:

 

Նույն շարքից