Միջազգային Քաղաքականություն 

Նորվեգիայի բանակի ղեկավարը խոսել է Ռուսաստանի հետ պատերազմի մասին

analitik.am

 

Նորվեգիայի զինված ուժերի ղեկավար Էյրիկ Քրիստոֆերսենն ասել է, որ Ռուսաստանի հետ պատերազմն ամենասարսափելի բանն է, որը կարող է տեղի ունենալ, բայց դա քիչ հավանական սցենար է: Նրա խոսքերը հրապարակել է NRK-ն:

«Ամենավտանգավոր բանը, որ կարող է պատահել Նորվեգիայի հետ, ՆԱՏՕ-ի և ամբողջ աշխարհի հետ, բաց հակամարտությունն է Ռուսաստանի հետ: Բարեբախտաբար, դա շատ մեծ հավանականություն չունի»,-ասել է երկրի բանակի ղեկավարը:

Քրիստոֆերսենը հավելել է, որ երկխոսությունը միշտ կարող է հանգեցնել համատեղ որոշումների, իսկ Նորվեգիայի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը պետք է նվազեցվի։

 

Նույն շարքից