Հասարակություն 

Փաշինյանը պետք է պատասխան տա «բազարի» համար. «Իսկանդերի» ստեղծողի արձագանքը

analitik.am

 

«Комсомольская правда»-ի ռազմական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Վիկտոր Բարանեցը «Իսկանդերի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հարցով դիմել է «Իսկանդերի» ստեղծողներից մեկին՝ ռուսաստանցի հայտնի գիտնական, գիտությունների դոկտոր, կոնստրուկտորի 37 տարվա փորձ ունեցող Վլադիմիր Կովալյովին՝ խնդրելով գնատական տալ Փաշինյանի հայտարարությանը:

«Հայտարարելով «Իսկանդերի» անարդյունավետության մասին՝ Փաշինյանը, ինչպես ասվում է, պետք է պատասխան տա «բազարի» համար: Նման հայտարարությունն անել ու միևնույն ժամանակ խոստովանել, որ չի հասկանում հարցից, անարժանապատիվ է և նույնիսկ անբարոյական է Հայաստանի վարչապետի կողմից: Իսկ «80-ականների զենքի մասին նրա հայտարարությունները դիլետանտիզմի նշան են: Ինչ 80-ականների զենքի մասին է խոսքը, եթե նույնիսկ ռուսական բանակն է «Իսկանդերներով» զինվելն ավարտել միայն 2019 թվականին: Իսկ Հայաստանը նման համակարգեր ստացել է ավելի վաղ: Չէ որ մենք դաշնակիցներ են»,-ասել է նա:

Կովալյովն ասել է, որ անձամբ տասնյակ անգամներ ներկա է եղել «Իսկանդերի» փորձարկումներին ու գոնե մեկ անգամ չի եղել, որ հրթիռը չպայթի:

Ավելին՝ այստեղ

Նույն շարքից