Քաղաքականություն 

Իսկանդերի մասին ապուշություն դուրս տալով՝ գերագույն վիժվածքը շանտաժ էր անում Ռուսաստանին. Հակոբյան

 

Իսկանդերի մասին ապուշություն դուրս տալով՝ գերագույն վիժվածքը շանտաժ էր անում Ռուսաստանին: Նա փորձում է սպառնալ, որ եթե իր անփառունակ իշխանության դեմ Մոսկվան քայլեր ձեռնարկի, ապա նա կփախչի օրինակ Կանադա և այնտեղից Սաակաշվիլի 2 կխաղա ու կխայտառակի Ռուսաստանին: Օրինակ՝ կասի, որ պատերազմում պարտվեցինք, որովհետև փչացած Իսկանդեր էին մատակարարել, և ընդհանրապես՝ ինչ մատակարարել էին, փչացած էին: Կասի, որ Ռուսաստանը դավաճանեց իր դաշնակցին: Կասի որ ինքը տեսել է, թե ինչպես է Ռուսաստանը Գյումրիի 102-րդ ռազմաբազայից զենք մատակարարում Հեզբոլլահին կամ ասենք՝ Քրդական բանվորական կուսակցությանն ու Ալ-Կայիդային:

Ինքը սուտ խոսելու խնդիր չունի, իրեն տրվող անվտանգության և փողի դիմաց ինչ պետք է, այն էլ կասի, արևմտյան լրատվամիջոցներն էլ մեդիադաշտում ասված սուտը ոնց պետք է, այնպես էլ կտարածեն ու կխայտառակեն Ռուսաստանին: Եվ, եթե Մոսկվային թվում է, թե այս աննոռմալի շանտաժին կարելի է արձագանքել դեսպանատան ֆեյսբուքյան էջում Խանքենդի գրել, հետո ջնջելով, ապա Մոսկվան առնվազն բարեխիղճ մոլորության մեջ է:

Սա թքած ունի Ստեփանակերտի վրա էլ, Երևանի վրա էլ, Իջևանի վրա էլ: Եթե Երևանն էլ Իռէվան գրեն, սրա համար դա բացարձակ նշանակություն չունի, դա չի ազդում նրա վրա: Սա արժեքներ ու սկզբունքներ չունեցող, իր նպատակին հասնելու համար դիակների վրայով քայլող ազգակոծան պատուհաս է, որի տեղը բանտախուցն է:

Միհրան Հակոբյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից