Հասարակություն 

Վանաձորի Չուխաջյան փողոցի 11 հասցեում հրդեհ է բռնկվել. տեղում հայտնաբերվել է կնոջ այրված դի

analitik.am

 

Փետրվարի 24-ին, ժամը 17:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 11 հասցեում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են 59-ամյա Մարինե Գոգինյանի այրված դին: Նշված վայրից հիվանդանոց են տեղափոխվել  36-ամյա Կարեն Աղաջանյանն ու  34-ամյա Կարինե Աղաջանյանը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նույն շարքից