Քաղաքականություն 

Վենեսուելան արտաքսել է Եվրամիության դեսպանին

analitik.am

 

Վենեսուելայի իշխանությունները որոշում են ընդունել անցանկալի անձ հայտարարել երկրում Եվրամիության դեսպան Իսաբել Բրիլյանտեին՝ ի պատասխան կառույցի կողմից պաշտոնական Կարակասի դեմ հայտարարված պատժամիջոցների: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշմամբ, մենք Իսաբել Բրիլյանտե Պեդրոսին հանձնել ենք նոտա, որտեղ նա պերսոնա նոն գրատա է հայտարարվել»,- հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասան: Նա հավելել է, որ դիվանագետը 72 ժամ ունի երկիրը լքելու համար:

Նույն շարքից