Հասարակություն 

Մեր երկիրն ավիացիոն իշխանություններ չունի․ Եվրամիության «սև ցուցակը» դրա ապացույցն է․ Հակոբ Ճաղարյան

analitik.am

 

ՀՀ կառավարություն, ԱԳՆ, Ոստիկանություն, ԱԱԾ, ՏԿՆ

Ձայն հանեք, պարզից պարզ է, որ էս օդանավի պատմությունը մեր երկրի, ու ձեր` անտեղյակների հետ ոչ մի կապ չունի: Այլ ձեզ մատների վրա ֆռռացրաց Սայմոն Շպից (Շիմոն Լահավի) հերթական խաբեությունն է:

Որի մասին դեռ 2019 թ Հոկտեմ բերին ես զգուշացրել եմ Փաշինյանին: Որի հրահանգով ԱԱԾ-ն հետաքննել էր էս մարդու կենսագրությունն ու չէր հերքել իմ տեղեկությունները:

Հայտարարեք, որ մեր երկիրն ավիացիոն իշխանություններ չունի: Դրա մասին ողջ աշխարհը գիտի:Եվրամիության «սև ցուցակը» դրա ապացույցն է:

Հայտարարեք, որ նախորդ աուդիտից էս կողմ ոչինչ չի արվել թռիչքների անվտանգության վերահսկման ոլորտում:

Զոհաբերեք սատկած պեշկեն, երկրի վարկի մնացորդները պահպանելու, ու ԱՄՆ պատժամիջոցների տակ չընկնելու համար:

Հասկացեք, վերջապես, գրողը տանի, որ էս խորհուրդ տվողը ձեզ քննադատող, վարչապետի խորհրդականի պաշտոնից հրաժարականով հեռացած Հակոբ Ճաղարյանը չի, այլ էս երկիրն անսահման սիրող, իր ու որդիների կյանքը զոհասեղանին դրած, երկրի վարկը սեփական կյանքից բարձր գնահատող մի անանուն քաղաքացի:

Հայտարարեք, որ ձեզ խաբել են, ձեր ապիկար ավիացիոն իշխանությունների անգործության պատճառով:

ԴԱ ՉԱՐԻՔԻ ՓՈՔՐԱԳՈւՅՆՆ Է

Հակոբ Ճաղարյան

Նույն շարքից