Գլխավոր Հասարակություն 

Տիրան Խաչատրյանը 15 տարեկանից մասնակցել է պատերազմին. Ով է հեռացված գեներալը, ինչ կենսագրություն ունի ու ինչ պարգևներ է ստացել

analitik.am

 

Փետրվարի 24-ին Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ ու Արմեն Սարգսյանի ստորագրությամբ պաշտոնից ազատվեց ՀՀ ԶՈւ լավագույն գեներալներից մեկը՝ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով համարձակվել էր չհամաձայնվել «Իսկանդերի» վեարբերյալ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության հետ:

Խաչատարյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունիսի 12-ին:

Ներկայացնում ենք գեներալի կենսագրությունը:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1993 - 2013թթ.

ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:

2013թ. սեպտեմբերի 4

Նշանակվել է ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ:

2016թ. հունվարի 23-ին

ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

2017թ. սեպտեմբերի 29

Նշանակվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ:

2019թ. նոյեմբերի 28

Նշանակվել է ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:

2020թ. հունվարի 24

ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

2020թ. հունիսի 12

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1996թ.

Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը:

2003 - 2005թթ.

Սովորել և ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.

1992 - 1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

Պարգևներ.

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար». «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանների մեդալներով, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:

 

Նույն շարքից