Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր որոշում է ստորագրելու ԶՈւ-ի վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու մասին

analitik.am

 

Հիշեցնեմ, որ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետը վերաբերում էր զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատմանն ու բարեփոխումների մեկնարկին:

Վերջին ամիսներին մենք այս թեմայով քննարկումներ ենք ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների ենք եկել։ Մենք ձևակերպել ենք օրակարգ, թե ինչպես ու ինչպիսի ձևաչափով պետք է իրականացվի ԶՈւ բարեփոխումը: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ես մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ ՊՆ նախարարի գլխավորությամբ, որն արդեն կիրականացնի ԶՈւ բարեփոխումների հայեցակարգի, ճանապարհային քարտեզի, ժամանակացույցի ձևավորումը:

Մենք մտադիր ենք այս գործընթացում էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ Ռուսաստանի Դաշնության հետ: Համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում այդ համագործացությունը կդառնա առավել արդյունավետ»,-ասաց նա։

Նույն շարքից