Քաղաքականություն 

Դուբայում մեր տաղավարը լավագույններից մեկն է. Հակոբ Արշակյան

analitik.am

 

Դուբայում ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում է 14 հայկական ընկերություն միասնական տաղավարով: Թվով 45 մասնակից կա: Այս պահին բոլոր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն, մեր տաղավարը լավագույններից է ու դա ոչ միայն մեր գնահատական է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:

Արշակյանը նշեց, որ լոգիստիկ խնդիրներ են եղել. «Որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով տեղում են, որոշների մասով խնդիր ենք ունեցել:

Ծառայողական քննության արդյունքում կպարզվի պատճառները»:

Արշակյանը նշեց, որ նաև միջգերատեսչական հարց կա, դրա համար էլ կառավարության աշխատակազմը զբաղվում է դրանով:

 

Նույն շարքից