Քաղաքականություն 

«ՎԵՏՕ»-ն զգուշացնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

analitik.am

 

Հայտարարություն-նախազգուշացում

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը զգուշացնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ եթե վերջինս հանդգնի ստորագրել ոչ ադեկվատ վիճակում գտնվող կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի կամ բարձրաստիճան որևէ այլ զինվորականի ազատման հրամանը, ապա «ՎԵՏՕ»-ն դա կորակի որպես դավաճանություն և ժամանակավորապես շեղվելով սորոսականների դեմ ակտիվ պայքարից՝ կկենտրոնացնի իր գործունեությունը Արմեն Սարգսյանին բարոյապես ոչնչացնելու ուղղությամբ ու անպայման կարճ ժամանակում կհասնի դրան:

Կոչ ենք անում նախագահին՝ ցուցաբերել ողջամտություն և դեմ չգնալ հայ ժողովրդի միասնական կամքին ու պետական շահին:

«ՎԵՏՕ»՝ մենք պարտություն չունենք:

Նույն շարքից