Տեսանյութեր Քաղաքականություն 

Հորս շիրիմով եմ երդվում, ես թուրքերից երբեք որևէ բան չեմ խնդրել, նրանք են միշտ խնդրել ու նայել, թե ինչ կասենք մենք. Խաչատուրով

analitik.am

 

Քիչ առաջ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր քաղաքացիներին միացավ նաև գեներալ Յուրի Խաչատուրովը:

Նա խոսեց նաև Ապրիլյան պատերազմի ու այն խոսակցությունների մասին, թե հայկական կողմն այն ժամանակ խաղաղություն է խնդրել. «Ես իմ հոր շիրիմով եմ երդվում, երբեք թուրքերին որևէ բան չեմ խնդրել: Նրանք են միշտ խնդրել, միշտ եղել են մեր տակ ու նայել են, թե ինչ պետք է մենք ասենք:

Անհարմար է ասել, բայց կասեմ: Սադիկովն իրեն շատ վատ էր զգում, երբ մենք Մոսկվայում հանդիպեցինք: Այնտեղ շատ գեներալներ կային, նա պարտվեց, իսկ մենք հաղթեցինք»:

Խաչատուրովն ասաց, որ շատ բարդ է լինելու բանակը վերականգնելու համար, դժվար է լինելու անել այնպես, որ մարդիկ կրկին ժպտան. «Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանը կարող է դա անել: Նա անվախ մարդ է»:

Նույն շարքից