Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը վտանգում է ՀՀ քաղաքացիների կյանքը

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանն այս պահին իր աջակիցների հետ երթով շարժվում է Տիգրան Մեծի պողոտայով: Փաշինյանն անգամ իր իսկ աջակիցներից պաշտպանվում է ինչ-որ համազգեստով ինչ-որ մարդիկ, ովքեր հատուկ շղթա են կազմել նրա շուրջ: Շղթայից ներս գտնվում են միայն ընտրյալները, օրինակ՝ Աննա Հակոբյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սուրեն Պապիկյանը, Մարիամ Փաշինյանը և այլոք:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դիմակ չի կրում, դիմակ չեն կրում նաև մյուսները: Իսկ Հայաստանը դեռ շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ: Ամեն օր Հայաստանում նորանոր դեպքեր են գրանցվում, մարդիկ են մահանում:

Տպավորություն է ստեղծվում, որ երկրի ղեկավարը մոռացել է համաճարակի մասին, ինչպես դրա մասին չէր մտածում այն ժամանակ, երբ հանրաքվեի քարոզարշավ էր իրականացնում:

 

Նույն շարքից