Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ է անելու այսօր, նստեց շքեղ ավտոմեքենան ու հեռացավ՝ երթի վերջում թողնելով քաղաքացիներին

analitik.am

Նիկոլ Փաշինյանի աջակիցների երթն ավարտվեց: Փաշինյանը հայտարարեց, որ առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ Արմեն Սարգսյանը պետք է պաշտոնից ազատի Օնիկ Գասպարյանին, կամ վերջինս պետք է դիմում գրի ու հեռանա:

Նա ասաց, որ ակցիաները դադարեցնում են՝ առաջարկելով, որ ընդդիմադիրներն էլ դադարեցնեն. «Քաղաքական ուժերին հրավիրում ենք քննարկումների հետագա անելիքների վերաբերյալ: Որոշումները կայացվելու են ժողովրդի կարծիքը հաշվի առնելով»:

Փաշինյանն աասաց, որ կգնա կառավարություն, մի քանի նիստեր, խորհրդակցություններ կանեն ու որոշումներ կկայացնեն: Մեր կագախոսը հետևյալն է «Վերջ թավիշին»:

Իր ելույթից հետո Նիկոլ Փաշինյնաը նստեց իր շքեղ ավտոմեքենան ու ավտոշարասյունով հեռացավ:

 

Նույն շարքից