Քաղաքականություն 

Պետդումայում հույս են հայտնել, որ իրավիճակը Հայաստանում չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա

analitik.am

 

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն ազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա, որոնց պահպանման օգտին հանդես է գալիս հանրապետության բնակչության մեծ մասը:

«Այն ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, իհարկե, չէի ցանկանա, որ այս տուրբուլենտությունն ազդեր դրանց վրա»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Կալաշնիկովը այս մասին ասել է հիշեցնելով, որ վերջին տարիներին նախկին ԽՍՀՄ երկրներում տարատեսակ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն «իշխանությունների բոլոր փոփոխությունների և հեղափոխությունների պարագայում» դրանց մեծամասնությունը հետաքրքրված է եղել Ռուսաստանի հետ հարաբերություններով:

Նույն շարքից