Հասարակություն 

ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ

analitik.am

 

Հայաստանը չի կիրառել իր «Իսկանդերը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, հրթիռների ողջ մարտապասը գտնվել է երկրի զինված ուժերի պահեստներում, ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Մեր տիրապետության տակ գտնվող օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այդ տեսակի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ: Հրթիռների ողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստներում: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»,- հայտնել են գերատեսչությունից:

Նույն շարքից