Քաղաքականություն 

ԵՄ-ն Հայաստանին կոչ է արել քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով

analitik.am

 

Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և կոչ է անում զերծ մնալ հռետորաբանությունից կամ էսկալացիայի տանող գործողություններից և բոլոր քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ:

«Եվրամիությունը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին: Բոլոր կողմերին հանգստության կոչ ենք անում, անհրաժեշտ է զերծ մնալ հռոտորաբանությունից և էսկալացիայի տանող գործողություններից: Քաղաքական տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով: Հայաստանի սահմանադրության համաձայն՝ զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և պետք է մնան քաղաքացիական իշխանությունների վերահսկողության տակ»,- ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից