Քաղաքականություն 

ՌԴ Դաշնային խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս շուտ կկայունանա

analitik.am

 

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ իրավիճակը Հայաստանում հնարավորինս արագ կկարգավորվի՝  գործող օրենսդրության համաձայն: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նա նաև հայտնել է, որ ռուս սենատորները կապի մեջ են գտնվում հայ գործընկեր խորհրդարանականների:

«Իհարկե, հետևում ենք անհանգստությամբ: Եղբայրական երկրին ցանկանում ենք իրավիճակի շուտափույթ կարգավորում՝ սահմադրության և գործող օրենդսրության համաձայն: Շփման մեջ ենք գտնվում հայ գործընկեր խորհրդարանականների հետ»,- ասել է Կոսաչովը:

Նույն շարքից