Քաղաքականություն 

ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել, թե արդյոք հայաստանյան իրադարձությունները կդիտարկի որպես հեղաշրջման փորձ. ԱՄՆ Պետդեպ

analitik.am

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը և կոչ է անում երկրի զինված ուժերին զերծ մնալ քաղաքականությանը խառնվելուց: Ինչպես փոխանցում է Ինտերֆաքսը-ը, այս մասին հինգշաբթի առավոտյան ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ որևէ բռնի գործողությունից։ Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարական սկզբունքների մասին, որ զինված ուժերը չպետք է ներգրավված լինեն ներքաղաքական գործընթացների մեջ»,- ասել է նա։

Ըստ Փրայսի՝ ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել`արդյոք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները կդիտարկի որպես հեղաշրջման փորձ, թե ոչ:

«Ինչպես գիտեք, Պետդեպարտամենտը հատուկ գործընթաց ունի պարզելու համար հեղաշրջում տեղի ունեցել է, թե ոչ... Այս պարագայում որոշում չի կայացվել: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանում ժողովրդավարությանը և նրա ինքնիշխանությանը, և շարունակելու ենք ուշադրությամբ հետևել զարգացումներին»,- նշել է նա:

 

Նույն շարքից