Տեսանյութեր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի նախագահական

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի նախագահական: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Քաղաքացիները շարժվում են նախագահական, որպեսզի նախագահ Արմեն Սարգսյանին հորդորեն չտրվել Նիկոլ Փաշինյանի շանտաժին: Խոսքը վերաբերում է Օնիկ Գասպարյանի հնարավոր պաշտոնանկությանը:

Սաղաթելյանն ասաց, որ նախագահը հայտարարել է՝ չի ստորագրելու որոշումը: Սակայն դա բավարար չէ, նախագահը պետք է այդ առաջարկությունը ետ ուղարկի Փաշինյանին, հակառակ դեպքում 3 օր (արդեն՝ 2) անց Գասպարյանը պաշտոնանկ կարվի իրավունքի ուժով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից