Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաման ստանա իրեն բերողներից` «սորոսականներից», նա ինքնուրույն չի հեռանա. ռուս ռազմական փորձագետ. 168.am

analitik.am

 

Ռուս ռազմական փորձագետ Միխայիլ Տիմոշենկոն մեկնաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի` կառավարության հրաժարականի պահանջը:

Տիմոշենկոն «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Երևանը չպետք է գնար Ադրբեջանի հետ հարաբերությունների սրման. «Առանց այդ էլ պարզ էր, թե ինչպես է դա ավարտվելու: Դա չէր հասկանում միայն ինքը՝ Փաշինյանը: Եվ հիմա նա ատամներով կառչել է իշխանությունից և ինքնուրույն չի հեռանա: Նա պետք է հրաման ստանա նրանցից, ովքեր իրեն բերել են: Իսկ նրան բերել են «սորոսականները»:

Տիմոշենկոն հավելել է, որ այս իրավիճակում ինքը գլխավոր շտաբի կողմից է: Նրա կարծիքով, Փաշինյանը լուրջ սխալ է թույլ տվել Բաքվի հետ հարաբերություններում նոր սրման ժամանակ, և այժմ ստիպված կլինի վճարել սխալի համար:

«Մարդիկ ձեռնոցի պես փոխում են իրենց հայացքները, միայն թե կերակրամանը քթի տակ լինի: Ընկեր Փաշինյանը նույնպես ունի կերակրաման, ինչպես նաև «սորոսականների» մյուս մասը: Ի՞նչ կարելի է ասել: Անհասկանալի է, թե ինչի վրա էր հույս դնում Երևանը. Որ Ռուսաստանը կխառնվի ու նրա համար կպայքարի Ադրբեջանի հե՞տ: Բայց չստացվեց», – ամփոփել է Տիմոշենկոն:

168.am

Նույն շարքից