Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը Մատվիենկոյին խնդրել է օգնել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված հայ կանանց

analitik.am

 

Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելով Հայաստանում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մատվիենկոն ասել է, որ Ռուսաստանը տեղի ունեցող իրադարձությունները համարում է Հայաստանի ներքին գործ ու հույս է հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով:

Արարատ Միրզոյանն իր հերթին խնդրել է միջնորդել, որպեսզի Ադրբեջանը վերադարձնի իր մոտ պահվող հայ կանանց, ովքեր գերեվարվել են պատերազմի ընթացքում ու դրանից հետո:

Մատվիենկոն խոստացել է խորհրդարանական ուղղությամբ աջակցել այս մարդասիրական խնդրի լուծմանը:

 

Նույն շարքից