Քաղաքականություն 

Երբեք չէի խոսի սրա մասին, եթե իրեն այդպես չպահեր. Փորձագետը՝ Կարո Փայլանի մասին

analitik.am

 

Երբեք չէի խոսի սրա մասին, եթե իրեն այդպես չպահեր։

Մասնագետները նկատած կլինեն, Թուրքիայում երբ քրդական հարցը ակտուալ էր դառնում, երբ զգայուն թեմա էր դառնում և պիկին հասնում, քրդամետ կուսակցությունից թուրքական մեջլիս մտած հայազգի թրքահպատակ պատգամավորը Հայոց ցեղասպանությունից էր խոսում և քրդական ամբողջ հարցը իր ողջ հմայքով և շքեղությամբ թաղում հողի հաստ շերտի տակ։ Ամբողջ լրատվականները սկսում են խոսել դրա մասին։

Երբ հայկական որևէ հարցին վերաբերվող թեմա է Թուրքիայում դառնում առաջին քննարկվող թեմա, այս նույն անձը, օրինակի համար քրդաբնակ Հաքքարիի թուրքական զորքերի կողմից կոտորածի թեման է մեջտեղ բերում և Հայկական տվյալ հարցն իսկույն կորցնում է իր ակտուալությունը։

Իսկ թե ինչու՞ քրդամետ կուսակցությունով, որովհետև այդպես ավելի ընկալելի կլինի իր հակաիշխանական, որոշ դեպքերում նաև հակաթուրքական դիմակավոր խաղերը․․․

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Նույն շարքից