Հասարակություն 

Տեղեկություն կա, որ Fly Armenia-ին պատկանող մյուս բոինգը նույնպես գտնվում է Թեհրանում

analitik.am

 

Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«3-րդ գրառումս EK-FAA B737-300-ի մասին։

Օդանավի սեփականատերը Լիտվական Magnetic Leasing վարձատուն է, օդանավը վարձակալությամբ տրվել է Fly Armenia-ին անցած տարվա ամռանը, մեր ՔԱԿ-ը այն գրանցել է այս տարվա հունվարին։

Օդանավը փետրվարի կեսին դատարկ չվերթով ուղղևորվել է Տալլին`տեխնիկական սպասարկման, հետո Վառնա`նույնպես տեխսպասարկման, հետո Շարջա նույնպես տեխսպասարկման` այս վերջին չվերթի վերջում օդաչուները emergency landing են ուզել Թեհրանի օդանավակայանի վերգետնյա ծառայություններից և իջել Թեհրան` 21/02/2021-ին։

Ըստ իմ աղբյուրի օդանավը դեռևս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին։ Գործարքի միջնորդը եղել է նույնպես իրանական Khors Air ավիաընկերությունը։

Կա տեղեկատվություն (ես դեռ ինքս չեմ ճշտել), որ Fly Armenia-ին պատկանող մյուս բոինգը EK-FAB գրանցման համարանիշով անցած տարվա դեկտեմբերի 2-ից նույնպես գտնվում է Թեհրանում։

Ինչ ասեմ…մի հրաշք վերահսկողություն ոլորտի ղեկավար ՀՀ ՔԱԿ-ի կողմից…

Չնայած`ինչ եմ կորցրել` ինչ եմ ման գալիս…»։

Նույն շարքից