Հասարակություն 

Փետրվարի 27-ին, ժամը 15։00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը

analitik.am

 

Վաղը՝ փետրվարի 27-ին, ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը։ Այս մասին հայտարարություն է տարաշել «Հայրենիքի փրկության շարժումը»:

«Միացե՛ք։ Մեր պայքարն ամեն օր նոր թափ է հավաքում։ Ամեն օր մեր պահանջին են միանում նորանոր քաղաքացիներ, զինվորականներ, մտավորականներ, կազմակերպություններ ու կառույցներ։

Մեր պահանջն այլընտրանք չունի։ Դավաճան ու ապիկար իշխանությունը վաղ թե ուշ կհեռանա, և մենք կփրկենք ու կվերակառուցենք մեր Հայրենիքը»,- ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից